Խաղային համակարգիչներ, վահանակներ ու բջջային հեռախոս էին գողացել
Հունիսի 3-ի գիշերը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի համակարգչային սրահից գողություն էին արել: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, հափշտակել խաղային չորս համակարգիչ, տասնմեկ վահանակ ու բջջային հեռախոս:
Գողության մասին հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաջորդ օրը:
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդիկ, որոնցից մեկը՝ Էջմիածին քաղաքի, երկուսը՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ և Ակնաշեն գյուղերի բնակիչ էին:
Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեցին քննչական մարմնին ու տվեցին խոստովանական ցուցմունք:
Նրանցից մեկը ձերբակալվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: