Բաժիններ՝

Իսպանիան կարող է վերահսկողություն մտցնել ցամաքային սահմաններին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին

Իսպանիայի կառավարությունը կարող է ժամանակավոր վերահսկողություն մտցնել ցամաքային սահմաններին եւ անթռիչք գոտի ստեղծել Մադրիդի մի մասի օդային տարածությունում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին եւ դրա ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 28–30-ը: Հիսի 17-ին այդ մասին հաղորդել է El Pais թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ թագավորության իշխանությունները պլանավորում են մայրաքաղաքում գործի դնել ոստիկանության եւ քաղաքացիական գվարդիայի ավելի քան 10 հազար աշխատակիցների՝ դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում անվտանգության ապահովման համար:

Նրանց կհամալրեն գագաթնաժողովին մասնակցող պատվրակությունների պահապան ջոկատները, ինչպես նաեւ Իսպանիայի ռազմաօդային ուժերի զինծառայողները, որոնք կվերահսկեն Մադրիդի օդային տարածությունը: Իշխանությունները չեն բացառում, որ ինչ-որ պահի Մադրիդի զգալի մասի օդային տարածությունում կհայտարարվի անթռիչք գոտի: Կառավարությունը նաեւ ուսումնասիրում է երկրի ցամաքային սահմաններին վերահսկողություն մտցնելու հնարավորությունը:

Ինչպես հայտնել է EFE գործակալությունը, ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ գագաթնաժողով կայցելի մոտավորապես 5 հազար մարդ՝ պատվիրրակությունների եւ տարբեր կազմակերպությունների անդամներ, լրագրողներ: Հանդիպմանը պետք է ժամանեն ավելի քան 40 միջազգային ղեկավարներ. ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների մոտավորապես 30 ղեկավարներ, սպասվում է Ավստրալիայի, Ավստրիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի ղեկավարների ներկայությունը: Գագաթնաժողով կժամանեն նաեւ Եվրոպայի ինստիտուտների ղեկավարներ եւ այլ հնարավոր հրավիրվածներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս