«Սա Հայաստանն է»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա Հայաստանն է․․․ 1968թ․ առաջին անգամ Հանրապետական մարզադաշտում ներկա եմ եղել Արարատ-ԲՄԱ Դոնի Ռոստով ֆուտբոլային հանդիպմանը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի 2-2 հաշվով։ Այդ օրվանից դարձա Ֆուտբոլի ֆանատ։ Բայց․․․ Ես նաև, այսպես ասած, ֆուտբոլային գուրման եմ։ Նայում եմ միայն բարձրակարգ ֆուտբոլ։ Բնականաբար լինելով Հայաստանի հավաքականի երկրպագու, որոշ ժամանակաշրջան հաճույքով նայում և երկրպագում էի մեր հավաքականին։

Վերջին շրջանում, երբ թռուցիկ նայում եմ հավաքականի խաղը, անմիջապես փոխում եմ ալիքը։ Երեկվա խաղը չեմ նայել, համոզված լինելով տխուր արդյունքի համար։ Սակայն կարդալով, թե ինչպիսի խայտառակ խաղ են ցուցադրել մեր հավաքականի ֆուտբոլիստները, մտածում ես, որ նման խաղից հետո, ցանկացած երկրում հրաժարական կտային և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը և հավաքականի մարզիչը։

Օրինակ, համոզված եմ, որ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, եթե լիներ այլ երկրում որևէ ակումբի մարզիչ, նման խաղից հետո հրաժարական կտար։

Բայց սա Հայաստանն է, որտեղ կարող ես պատերազմ հրահրել, տանուլ տալ, ունենալ հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, բայց մնալ պաշտոնին։ Ի դեպ, կարող են և ֆեդերացիայի նախագահն ու գլխավոր մարզիչը հրաժարական տալ, մնալ պաշտոնակատար, կազմակերպել արտահերթ ընտրություններ և «հաղթել»։

Տեսանյութեր

Լրահոս