Բաժիններ՝

Մենք ունենք այն ներուժը, որով կարող են շահել փոքր երկրների ԵԱ-ն. Ռեքս Կալամյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր մարզիչ, NBA-ում 30 տարվա փորձառություն ունեցող Ռեքս Կալամյանը մեծ հույսով և նպատակներով է միացել ընտրանուն:

«Մենք հայ բասկետբոլիստների հետ կապ հաստատեցինք դեռևս 2-3 ամիս առաջ` փորձելով նախապես նրանց ներկայացնել, թե ինչպիսին է լինելու մեր մարզումային գործընթացը: Շաբաթներ առաջ էլ մի քանի հայ բասկետբոլիստների հետ աշխատեցինք: Բասկետբոլիստները լավ մարզավիճակում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կալամյանը:

Վերջինս առանձնացրեց, որ այս պահի դրությամբ, թիմը կայացման, մեկը մյուսին հասկանալու փուլում է:

«Ես իսկապես կարծում եմ, որ մենք ունենք այն ներուժը, որով կարող ենք շահել Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:Սակայն կարևոր է իմանալ, թե ինչ ֆունկցիոնալ վիճակում են մյուս թիմերը, քանի որ բոլորն են անցնում այս նախապատրաստական փուլը: Ինձ դուր եկան այն բասկետբոլիստները, որոնք թիմին են միացել ներքին առաջնությունից: Մեր խնդիրը ոչ միայն հայկական բասկետբոլը կայացնելն է, այլև այն լավ հիմքի վրա դնելը»,-ասաց մասնագետը:

Կալամյանն երկրորդ անգամ է հայրենիքում, և իր խոսքում առանձնացրեց, որ իր տատիկը երջանիկ կլիներ, տեսնելու, որ թոռը Հայաստանի հավաքականն է մարզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս