5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/55220_b.jpg)
Հունիսի 15-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին հաղորդել է Fars գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգանի նահանգի Չարաք նավահանգստի մերձակայքում, օջախն ընկած է եղել 8 կիլոմետր խորության վրա: Վերջն ժամին հիշյալ շրջանում գրանցվել է 4 մագնիտուդից բարձր չորս սեյսմիկ ցնցում: Երկրաշարժի հետեւանքների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: