«Այստեղից մի հետևություն կարելի է անել, որ նման թափթփուկներին հրահանգ տվողը հենց ներկայիս դավաճաններն են». Լիլիթ Խաչատուրովա

Լիլիթ Խաչատուրովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աննա Մկրտչյանի տեսանյութից տեղեկացա,որ առավոտյան`ժամը 6.00-ի կողմերը,մի ոչնչություն, թաղային խուժան Ֆրանսիայի հրապարակում մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա և հենց ոստիկանների աչքի առաջ:

Ուրեմն ինչքան՞ են լկտիացել նիկոլական թափթփուկները,որ բացահայտ հանցագործություններ են անում ու մնում են անպատիժ,իսկ եթե անգամ գործ է բացվում,շատ արագ տվյալ հանցագործ խուժանը արդարացվում է:

Այստեղից մի հետևություն կարելի է անել, որ նման թափթփուկներին հրահանգ տվողը հենց ներկայիս դավաճաններն են, որոնք գործում են դրանց հրամանով ու«դաբռոներով»,որ իրենք կմնան անպատիժ:

Սրանք մենակ կարողանում են հերոս ու պայքարող տղեքի վրա շինծու քր գործեր կարել ու ամիսներով փակի տակ փակել,բայց իրական հանցագործներն ու հայասպանները`նիկոլի ու աննայի գլխավորությամբ,մինչ օրս չեն պատժվել ու խիստ կասկաներ ունեմ,որ երբևէ կպատժվեն:

Քիչ առաջ էլ տեղեկացա,որ Ֆրանսիայի հրապարակում վրանների ուղղությամբ մեքենա վարելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. մեքենայի վարորդը և ևս երկու անձ բերման են ենթարկվել:

Հուսամ, որ այս անգամ գոնե խուլիգանները անպատիժ չեն մնա»:

Տեսանյութեր

Լրահոս