«Նիկոլի կարծիքով, ինչպես Ալիևի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է»․ Արմեն Աշոտյան․ ՈԻՂԻՂ
❗Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիահերձման աշխատանքները շարունակում եմ՝ կենտրոնում պահելով իր կողմից տարվող դավաճանական արտաքին քաղաքականությունը, մասնավորապես ՝ արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված:
❗Միջազգային մեծ հեղինակություն ունեցող «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հարցազրույցում ամենամեծ «չեպեն» նրա խայտառակ անգլերենը չէր, ոչ էլ մանր ստերը:
❗Նիկոլ Փաշինյանի ամենամեծ «չեպեն»՝ խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, արցախյան հարցի մասին, արցախյան հակամարտության մասին, Նիկոլն այդպես էլ չնշեց, որ «Լեռնային Ղարաբաղի» հակամարտությունը լուծված չէ:
❗ Նիկոլ Փաշինյանի համար «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցություն այլևս գոյություն չունի:
❗ Քաղաքական միջազգային օրակարգում մի մարդ է միայն պնդել և պնդում, որ «Լեռնային Ղարաբաղ» չի «Ղարաբաղ» է և հակամարտություն գոյություն չունի, դա լուծված է. այդ մարդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է:
❗ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցով երկրորդում է, շարունակում է Ալիևին և չի օգտագործում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ» բառակապակցությունը:
❗ Նիկոլը փաստացի «թելում է Ալիևի ասեղը» ՝ հակամարտություն գոյություն չունի:
❗ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հայտնել է, որ Ալիևի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «ԼՂ հակամարտություն» արտահայտությունը:
❗Թուրքի կոշիկ լիզող, թրքահպատակ Նիկոլը հպատակվել է Ալիևին և հետևում է Ալիևի քաղաքականությանը:
❗ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը: Ապացուցել եմ, որ սուտ է դա:
Տես` այստեղ.
❗ Նիկոլի համար միջազգային հանրությունը Էրդողանն ու Ալիևն են:
❗ Հունիսի 8-ին Եվրոպական Խորհրդարանն ընդունել է Արևելյան գործընկերությանը վերաբերող զեկույց, որի մեջ կան ԼՂ վերաբերող հատվածներ:
❗ Եվրոպական խորհրդարանականները օգտագործել են «հակամարտություն» բառը, ընդ որում մի կոնտեքստի մեջ, որտեղ խոսվում է, որ 44-օրյա պատերազմը չի հանգուցալուծել կոնֆլիկտը:
❗Միջազգային կարևոր շրջանակները փաստում են կոնֆլիկտի առկայությունը, մինչդեռ Հայաստանը ներկայացնող թափթփուկը, դավաճանը խուսափում է խոսել կոնֆլիկտից և Ալիևի հետ «ձեռք-ձեռքի» բռնած իրականացնում է հակահայ քաղաքականությունը: