Բաժիններ՝

Հռոմում քանդվել է հռչակավոր Մեծ դարպասների կամարի ֆրագմենտը

Հռոմի հռչակավոր Մեծ դարպասների կամարի ֆրագմենտը հունիսի 14-ին պոկվել ընկել է գետնին: Այդ մասին հաղորդել է իտալական Rai պետական հեռուստատեսության նորությունների ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 6-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին): Հռոմի մունիցիպալ ոստիկանության աշխատակիցները շրջապատել են միջադեպի գոտին եւ երթեւեկությունը հետիոտների համար փակել Լաբիկանոյի հրապարակում, որը գտնվում է մայրաքաղաքի Տերմինի գլխավոր երկաթուղային կայարանի շրջանում:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Առաջիկայում տեխնիկական ծառայությունների աշխատակիցներն ստուգում են կամարների վիճակը: Մեծ կամ Պրենեստինյան դարպասները եղել են հին Հռոմի արեւելյան դարպասներից մեկը:

Սկզբում դրանք երկու ջրանցույց կամուրջների մի մասն էին, որոնցով ջուրը դարերով հասել է Հարվերժական քաղաք: 3-րդ դարում Ավրելիանոսի պարիսպները կառուցելիս դարպասները սարքվել են այդ պարսպի մեջ, որը շրջապատում է հին քաղաքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս