Բաժիններ՝

Որովայնի ճարպը այրելու արդյունավետ միջոց

Սննդաբան Նատալյա Գերասիմովան վստահ է՝ որովայնի ճարպը կարող է առաջանալ արյան անբավարար մատակարարման հետևանքով, որը շտկելու համար կօգնեն մերսումները: «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել սպառված սննդի ընդհանուր կալորիականությունը և ֆիզիկական ակտիվության մակարդակը հասցնել օրական 8000–10․000 քայլի։

Գերասիմովան նշել է, որ ավելի մեծ արդյունավետության համար արժե կարգավորել սննդակարգը և նվազեցնել սպառվող պարզ ածխաջրերի քանակը, որոնք սեղաններին լինում են խմորեղենի, սպիտակ հացի, շաքարի և քաղցրավենիքի տեսքով։

Մասնագետը նաև խորհուրդ է տվել բացառել մայոնեզը՝ այն անվանելով «նենգ մթերք»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս