Դուրս կբերվի Ս․ Հովհաննես Մկրտչի մասունքը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրն է:
Այս առիթով, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվությամբ, Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Սուրբ Շողակաթի վանք կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը:
Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: