Հարցում. Ընդդիմության առաջնորդի վարկանիշը գերազանցել է Էրդողանի վարկանիշը
Թուրքիայում սոցիոլոգիական ընկերությունների իրականացրած պարբերական հարցումները կրկին իշխանության վարկանիշի անկում են արձանագրում, գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Gezici» սոցիոլոգիական կազմակերպությունը մայիսի 28-29-ին երկրի 14 նահանգում 1570 քաղաքացու շրջանում անցկացրած հարցման ժամանակ մասնակիցներին ուղղել է հետևյալ հարցը «Եթե նախագահական ընտրությունների 1-ին փուլում մասնակցեն Էրդողանը (ներկայիս նախագահ), Քեմալ Քըլըչդարօղլուն (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ), Սելահաթթին Դեմիրթաշը (քրդամետ «Ժովովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) հիմնադիր, նախկին համանախագահ) և այլոք, ու՞մ կտաք Ձեր ձայնը»:
Թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսանոց շեմը չի անցել, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
Էրդողան – 41.2%
Քըլըչդարօղլու – 44.7%
Դեմիրթաշ – 9.6%:
«Ու՞մ կտաք Ձեր ձայնը, եթե 2-րդ փուլ անցնեն Էրդողանն ու Քըլըչդարօղլուն» հարցին 52.6%-ը պատասխանել է Քըլըչդարօղլուի, 47.7%-ը Էրդողանի օգտին:
Ընկերության կողմից անցկացված հարցումներում 1-ին անգամն է գրանցվել այնպիսի արդյունք, որտեղ Քըլըչդարօղլուն առաջ է անցել Էրդողանից:
«Gezici»-ի տնօրեն Մուրաթ Գեզիջին արդյունքները ներկայացնելիս նշել է, որ ժողովրդի շրջանում ամենամեծ դժգոհությունը երկրի տնտեսական վիճակից է: Վերջինի խոսքով՝ ընտրողների շրջանում այդ դժգոհությունն ու զայրույթը կարող էն փոխակերպվել ընդդիմության օգտին տրվելիք ձայների: