Բաժիններ՝

Ի՞նչն է օգնում պաշտպանել սիրտն ամառվա շոգից

Հատկապես թույլ սիրտ ունեցող մարդիկ պետք է ուշադիր լինեն ամառային շոգ եղանակին, MedikForum պորտալին ասել է սրտաբան Աննա Դավիդովան եւ հավելել, որ օդի բարձր ջերմաստիճանը կարող է սիրտ-անոթային վտանգավոր խանգարումների խթան հանդիսանալ:

Մասնագետը նշել է, որ ամենաշոգ ժամերին՝ 12-ից մինչեւ 17-ը չպետք է դրսում լինել եւ պետք է օդափոխել սենյակները: Դավիդովան անդրադարձել է սովորաբար հունիսին պատահող առաջին ջերմային ալիքին, որն ամենավատն է ընկալվում օրգանիզմի կողմից՝ հատկապես ռիսկային տարիքի խմբի մարդկանց պարագայում:

«Շոգին բնորոշ են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ջրազրկումը, իշեմիկ ինսուլտը, առիթմիան, հիպոթենզիան, սրտամկանի սուր ինֆարկտը, սրտի անբավարարության առաջընթացը եւ երիկամային սուր անբավարարությունը»,- զգուշացրել է սրտաբանը:

Նա նշել է, որ բժշկի կողմից նշանակված դեղորայքային թերապիան ինքնուրույն դադարեցնել չի կարելի եւ միայն արյան ճնշման նվազման դեպքում պետք է անհապաղ բժշկի դիմել:

Վերջում Դավիդովան հավելել , որ պետք է սնվել թեթեւ՝ չուտել, տաք եւ կծու ուտեստներ, ու շատ ջուր խմել:

med.news.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս