Բաժիններ՝

Թուրքմենստանի նախագահը հունիսի 21-ին կայցելի Իրան. IRNA

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հունիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Իրան: Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Նշվում է, որ այցը կտեւի երկու օր:

Բերդիմուհամեդովը կժամանի պաշտոնատար անձանց պատվիրակության գլխավորությամբ: Այցի ընթացքում պլանավորվում է երկու երկրների համագործակցության համաձայնագրի ստորագրում: Ուղեւորությունն իրականացվում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով: Մարտի 15-ին Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձանաժողովը հայտնել է, որ պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրություններում, որոնք կայացել են մարտի 12-ին, հաղթանակ է տարել Սերդար Բերդիմուհամեդովը, որի օգտին է քվեարկել ընտրողների 72,97 տոկոսը: Ավելի վաղ երկիրը գլխավորել է նրա հայրը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930