«Եթե ինձ տրվել է ապրելու հնարավորություն, ուրեմն ես այն պետք է ճիշտ ու գրագետ օգտագործեմ»․ պատերազմի մասնակից
44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ « Եթե ինձ տրվել է ապրելու հնարավորություն, ուրեմն ես այն պետք է ճիշտ ու գրագետ օգտագործեմ։
Դրա համար ես մի քանի կետ եմ առանձնացրել, որպեսզի «Երկրորդ կյանքում» կարողանամ ինձ առավել ինքնավստահ, ակտիվ ու առողջ զգալ։
Իմ օրինակին Դուք էլ կարող եք հետևել։
1. Առավոտյան մինչև 8-ը արթնանալ,
2.Հանգստի ռեժիմ (1 ժ ոչ մի խանգարող բան, ոչ մի հեռախոս),
3.Պարապել (մարզվել,քայլել) 1.30ժ ամեն օր,
4.Կարդալ օրական 10-ը էջ,
5.1 ժ տրամադրել նոր հմտություններ
սովորելուն,
6.Հետևել առողջ ու նորմալ սննդակարգին ու ջրի քանակին։
Ու նոր բան սկսելու համար պարտադար չի ,որ երկուշաբթի լինի»։