Հաիթիում 38 մարդ է գերեվարվել
Հաիթիում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են երկու ավտոբուս՝ դրանցում գտնվող 36 ուղևորներով ու երկու վարորդով: Այս մասին հայտնել է France Press գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի արևմտյան հատվածից դուրս եկող ճանապարհահատվածի վրա: Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել այդ հատվածով երթևեկելուց, քանի որ ճանապարհահատվածի 2 կիլոմետր մասը գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության ներքո:
Առևանգման այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
France Press-ը հայտնում է, որ ՄԱԿ-ը միայն մայիսին արձանագրել է մարդկանց առևանգման առնվազն 200 դեպք: