![](/banners/BeFunky-design.jpg)
Նախագահի նստավայրի մոտից բերման է ենթարկվել իայնակ խաղաղ ակցիա իրականացնող աղջիկը
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/image_750x_62a33bde76c70.jpg)
ՀՀ նախագահի նստավայրի մոտից բերման է ենթարկվել միայնակ խաղաղ ակցիա իրականացնող Տաթև Սողոյանը:
«Ինձ բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ից»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ով իր էջում նշել է. «Մեր Տաթեւին քիչ առաջ անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով, վնասվածքներ պատճառելով` բերման են ենթարկել։
Քիչ անց հավելյալ տեղեկություններով կկիսվեմ:
Հ.Գ. Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված քեռուն և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով»: