Բաժիններ՝

Լիտվայում տեղի են ունենում Բալթիկայի երկրների ռազմականացված կամավորական ստորաբաժանումների վարժանքներ

Լիտվայի հարավ – արեւելքում սկսվել են Լիտվայի պաշտպանության նախարարության համակարգում ինտեգրացված ռազմականացված կամավորական ստորաբաժանումների «Ամուր վահան» զինավարժանքները՝ Լատվիայից եւ Էստոնիայից հատուկ ժամանած համանման ջոկատերի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Լիտվայի բանակի հրամանատարությունը:

Հրանանատարության տվյալներով՝ «զինավարժանքների նպատակն է ռազմական գործողությունների պլանավորման եւ դրանց անցկացման մշակումը կամավորական ստորաբաժանումների պատասխանատվության գոտում՝ կանոնավոր բանակի եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ»: Զինավարժանքներին, բացի Մերձբալթիկայի երկրների կամավորական ուժերից, մասնակցում են Լեհաստանի տարածքային պաշտպանության, Մեծ Բրիտանիայի ռեյնջերների եւ ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:

Լիտվան վարժանքներին ներգրավել է ավելի քան հազար մարդ: Երկրամասի պահպանության կամավորական ծառայությունում, ինչպես Լիտվայում պաշտոնապես անվանվում են այդ ռազմականացված կազմավորումները, գրանցված է 5,2 հազար մարդ: Նրանք համապատասխան խնդիրների կատարումը համատեղում են սովորական աշխատանքի հետ: Տարվա ընթացքում կամավորականը մոտավորապես 30 օրով ներգրավվում է հավաքների, ամենից հաճախ դա տեղի է ունենում հանգստյան օրերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս