Ճապոնիան արգելում է բեռնատարներ և բուլդոզերներ մատակարարել Ռուսաստանին
Ճապոնիան հունիսի 17-ից արգելում է Ռուսաստան արտահանել բեռնատար ավտոմեքենաներ, ինքնաթափեր եւ բուլդոզերներ: Այդ մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կոյիտի Հագիուդոն:
«Կառավարության հունիսի 7-ի որոշումների լույսով ընդունվել է Ռուսաստան այն ապրանքների արտահանման արգելք, որոնք ամրապնդում են նրա արդյունաբերական բազան: Այդ կապակցությամբ հունիսի 17-ից սահմանվում է բեռնատար ավտոմեքենաների, ինքնաթափերի ու բուլդոզերների եւ այլ տեսակի սարքավորումների Ռուսաստան արտահանման արգելք»,-ասել է նա՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Ճապոնիան արգելել էր Ռուսաստան մատակարարել պերճանքի առարկաներ, ներառյալ լյուքս դասի ավտոմեքենաներ, ալկոհոլային այլ ըմպելիքներ, կոսմետիկա, կաշվե ապրանքներ: Բացի այդ, արգելված է նավթավերամշակման համար բարձրտեխնոլոգիական սարքավորումների, քվանտային համակարգիչների եւ դրանց բաղադրիչների, էլեկտրոնային ու ատոմաուժային մանրադիտակների, 3D-տպիչների արտահանումը:
Նաեւ արգելվում է Ռուսաստան սարքավորումներ մատակարարել օրգանական լուսադիոդների արտադրութան համար, միկրոէլեկտրամեխանիկական սխեմաներ, բարձրարդյունավետ արեւային մարտկոցներ ջրածնային վառելիքի եւէներգիայի վերականգնող տեսակների համար, վակուումային պոմպեր: Արգելված է նաեւ սառեցման սարքավորումների արտահանումը, որոնք նախատեսված են չափազանց ցածր ջերմաստիճաննների համար, եւ էլեկտրամագնիսական ալիքների հայտաբերումը դժվարանցնող նյութերի արտահանումը:
Պատժամիջոցները, որոնք Ճապոնիայի կառավարության կողմից ընդունվել են Ուկրաիայի իրադարձությունների սկսվելուց ի վեր, տարածվում են Ռուսաստանից 507 մարդու, ԼԺՀ-ից եւ ԴԺՀ-ից 253 մարդու, ռուսաստանյան 201 ընկերությունների ու կազմակերպությունների, 11 բանկերի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: