Բաժիններ՝

Ազգերի լիգայի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն լեհերը

Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավարն է Դանիել Ստեֆանսկին (Լեհաստան)։ Մրցավարի օգնականներն են Դավիդ Գոլիսը (Լեհաստան) և Միխալ Օբուկովիչը (Լեհաստան), 4-րդ պաշտոնյան է Լուկաշ Կուզման (Լեհաստան)։ VAR-ի մրցավարն է Պյոտր Լասիկը (Լեհաստան), VAR-ի մրցավարի օգնականը՝ Կժիշտոֆ Միրմուսը (Լեհաստան)։

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս