Վրաստանում 2022 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումներն ավելի քան քառապատիկ աճել են
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսությունում արտասահմանից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 568 միլիոն դոլար, ինչը 4,3 անգամ ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշներից: Անցյալ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 132,5 միլիոն դոլար, ասված է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի» հունիսի 9-ին հրապարակված հաշվետվությունում։
Վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում ներդրումների ընդհանուր ծավալից ավելի քան 318,2 միլիոն դոլարը բաժին է ընկել վերաներդրումներին, իսկ 250,8 միլիոնը՝ բաժնետիրական կապիտալին: 2022 թվականի առաջին եռամսյակում ամենախոշոր ներդրողներ են դարձել Իսպանիան (196,1 միլիոն դոլար), Մեծ Բրիտանիան (87,2 միլիոն դոլար) եւ Թուրքիան (67,1 միլիոն դոլար):
Նշված ժամանակամիջոցում ամենից շատ միջոցներ են ներդրվել Վրաստանի էներգետիկայի բնագավաում (236,4 միլիոն դոլար), ֆինանսական հատվածում (111,1 միլիոն դոլար), անշարժ գույքի (81,3 միլիոն դոլար) եւ վերամշակող արդյունաբերության բնագավառում (37,4 միլիոն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: