Բաժիններ՝

Բայդենը ռեկորդային գնաճը համարել է ԱՄՆ-ի նզովքը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ռեկորդային գնաճը նզովք է դարձել երկրի համար: Այդ կարծիքը նա հայտնել է հունիսի 8-ին ABC հեռուստաալիքում հեռուստահաղորդավար Ջիմմի Քիմմելի երեկոյան շոուում։

«Գնաճը մեր գոյության նզովքն է: Գլխավորապես այն ազդում է մթերքի եւ բենզինի գների վրա»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով վարչակազմի քաղաքականությունից բնակչության դժգոհության մասին՝ հաղորդավարի մեկնաբանություններին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենը Կոնգրեսի Սենատի ֆինանսների կոմիտեում հայտարարել է, որ երկրում գնաճի մակարդակը տեսանելի ապագայում կմնա բարձր, դա ընթացիկ փւլում դարձել է երկրի հիմական տնտեսական խնդիրը: Նախարարը նաեւ խոստովանել է, որ թե՛ ինքը եւ թե՛ ԱՄՆ-ի Դաշնային պահուստայն համակարգի (ԴՊՀ, կենտրոնական բանկ) ղեկավար Ջերոմ Փաուելը սխալվել են գնաճի վերաբերյալ վերջերս իրենց հայտնած գնահատումների հարցում: Նախարարի արտահայտությամբ՝ ներկայումս ԱՄՆ-ում գնաճը գտնվում է «անհանդուրժելի մակարդակներում»:

Ավելի վաղ ԴՊՀ-ն գնաճի դեմ պայքարելու համար 50 բազիսային կետով բարձրացրել է բազային տոկոսադրույքը՝ մինչեւ 0,75 – 1 տոկոս:

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության հաշվարկներով՝ 2022 թվականի ապրիլին երկրում տարեկան գնաճը կրճատվել է մինչեւ 8,3 տոկոս՝ մարտ ամսվա 8,5 տոկոսի դիմաց: Այս ցուցանիշը մարտին դարձել է ռեկորդային վերջին չորս տասնամյակների ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս