Բաժիններ՝

Ուգանդան հայտարարել է ոսկու խոշոր հանքավայրերի հայտնաբերման մասին

Ուգանդայում ոսկու մի քանի խոշոր հանքավայր են հայտնաբերել: Հունիսի 8-ին այդ մասին հայտնել է Daily Monitor թերթը՝ վկայակոչելով արեւելաաֆրիկյան երկրի էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ ոսկու հիմնական հանքակուտակները հայտնաբերվել են երկրի արեւելքի Բուսիայի եւ Կարամոջայի շրջաններում, ինչպես նանեւ երկրի կենտրոնի Կասանդայի եւ արեւմուտքի Բուշենյիի շրջաններում: Ոսկեբեր ապարի ընդհանուր ծավալը երկրաբանները գնահատում են 31 միլիոն տոննա, իսկ կորզվող թանկարժեք մետաղինը՝ 320 հազար տոննա:

Ներկայիս գներով դրա արդյունահանումից ակնկալվող վերջնական եկամուտները գնահատվում են մոտավորապես 20 տրիլիոն դոլար: Wagagai ընկերությունն, ինչպես ենթադրվում է, ոսկու արդյունահանումն ու զտումը կսկսի այս տարվա վերջին Բուսիայում՝ պլանավորելով տալ օ՛րական 5 հազարական կիլոգրամ ոսկի ձուլակտորներով: Փորձագետները կարծում են, որ Ուգանդայում ոսկու արդյունահանումից բյուջեի մուտքերը կգերազանցեն նավթի հանքավայրերի շահագործումից եկամուտները, որոնք պետք է սկսվեն 2025 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս