Բաժիններ՝

ՄԱԿ-ի օգնությունը Ուկրաինային գերազանցել է 1,6 մլրդ դոլարը

Միավորված ազգերի կազմակերպության օգնությունը Ուկրաինային կազմել է ավելի քան 1,6 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նրա խոսքով՝ Ուկրաինային շտապ օգնություն տրամադրելու ՄԱԿ-ի նախաձեռնությունը ֆինանսավորվել է 72 տոկոսով:

«Մենք շարունակում ենք Ուկրաինայի գործընկերների հետ միասին օգնել հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց: Ամբողջ երկրով մեկ մենք օգնություն ենք տրամադրել 7,8 մլն մարդու», – ասել է Դյուժարիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս