Հարուցվել է քրեական գործ․ ընթացքի մասին տեղեկացված է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը․ Արթուր Միքայելյանը՝ իր դեմ իրականացված բռնության դեպքի մասին

Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Սույն թվականի մայիսի 16-ին գրառում էի կատարել ոստիկանական համազգեստով անձանց կողմից իմ նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ վարքագծի և դրսևորած բռնության վերաբերյալ։

Վերոգրյալը լայն տարածում էր ստացել նաև ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդյունքում, մայիսի 27-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Գործի հետագա քննությունը կիրականացվի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։

Գործի ընթացքի մասին տեղեկացված է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը։ Հետևողական եմ լինելու բռնության ցանկացած դեպքի և անելու եմ հնարավորը` դրանց իրավական գնահատականի արժանացնելու համար:

Դատապարտելի է ոստիկանների կամ ոստիկանական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունները և բռնությունը։

Հ․Գ․ Առերևույթ հանցագործություն կատարած անձանց սպառնում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում 3 տարի ժամկետով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930