Քննարկումների ձևաչափի առումով հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանն ամփոփեց 2021 թ. նախարարության աշխատանքները: Նախարարն իր ելութը պայմանականորեն բաժանեց երկու հատվածների՝ քաղաքական բովանդակային և բյուջետային-ֆինանսական:

Առաջին հատվածում նա վստահեցրեց՝ ԱԳ նախարարության կողմից 2021թ. աշխատանքներն իրականացվել են ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների և կառավարության ծրագրի իրականացման, ՀՀ պետական շահերի պաշտպանության, ինքնիշխանության ամրապնդման և տարածքային ամբողջականության վերականգնման, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման, 44 օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների հաղթահարման նպատակով:

«Իհարկե, ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո: Եվ, ակնհայտորեն, սա իր ուղղակի անդրադարձն է գտել ՀՀ ԱԳ նախարարության ամենօրյա գործունեության մեջ՝ այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարի և մյուս պաշտոնյաների ՝ առանց բացառության, բոլոր հանդիպումների բովանդակության և ընթացքի վրա»,- մանրամասնեց Արարատ Միրզոյանը:

Նախարարը նկատեց՝ քննարկումների ձևաչափի առումով հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, և շուրջ մեկամյա դադարից հետո՝ շահագրգիռ պետությունների դիրքորոշման, հայկական կողմի աշխատանքների արդյունքում՝ 2021թ. սեպտեմբերին Նյու Յորքում, ապա՝ նոյեմբերին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին և երկրորդ հանդիպումները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահութան մասնակցությամբ և միջնորդությամբ:

«Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ, վերահաստատվել է սահմանագոտում դէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ սադրանքների և հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը:

Ի դեպ, մինչև ԵԱՀԿ համանախագահության ձևաչափով երկրորդ՝ փարիզյան հանդիպումը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերի 14-ին Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 1-3-ը՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց այդ հնգակողմ հանդիպումը:

Նախքան 3+2 ձևաչափով համատեղ հանդիպումը՝ առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է նաև, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում իրենց մեկ տարվա գործունեությունը ներկայացնելիս՝ համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը, և ահա այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ՝ մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները:

Այնուամենայնիվ, Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում, ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև՝ մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,- տեղեկացրեց Արարատ Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930