Բաքվի էներգետիկ շաբաթի՝ Շուշիում անցկացվող նիստում կարդացել են Էրդողանի ուղերձը

Բաքվում անցկացվող «Բաքվի էներգետիկ շաբաթ»-ի նիստերից մեկը նախօրեին անցկացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշյալ նիստի ընթացքում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն կարդացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Դրանում շեշտվել է, էներգետիկ ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջին ռազմավարական համագործակցության մասին, որի արդյունքում իրականացվել են «տարածաշրջանային ու միջազգային առումով կենսական նշանակություն ունեցող այնպիսի նախագծեր», ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Տրանսանատոլիական գազատարը (TANAP):

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Հարավային գազային միջանցքը (ՀԳՄ), որի ողնաշարը կազմում է TANAP-ը, դարձել է Եվրոպայի 4-րդ գազային զարկերակը: Դրանով առ այսօր Թուրքիա է տեղափոխվել 15 մլրդ խմ, իսկ Եվրոպա՝ 10 մլրդ խմ բնական գազ:

Էրդողանը նշել է, որ մեծացնելու են ՀԳՄ-ի ծավալները, ինչն Ալիևի հետ միասին ամրագրել են նաև «Շուշի հռչակագրում»:

Էրդողանը կարևոր քայլ է համարել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի քայլերն ու ավելացրել. «Այս համատեքստում շատ կարևոր քայլ է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը Կանաչ էներգիայի տարածաշրջան հայտարարելը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930