Մահացել է Bon Jovi ռոք խմբի համահիմնադիր Ալեք Ջոն Սաչը
Կյանքի 71-րդ տարում մահացել է ամերիկացի երաժիշտ Ալեք Ջոն Սաչը, որը հայտնի է որպես Bon Jovi ռոք խմբի բաս կիթառահար: Այդ մասին ասվում է երաժշտական խմբի հայտարարության մեջ: «Մեր սիրտը կոտրված է մեր թանկագին ընկեր Ալեք Ջոն Սաչի մահվան բոթից»,-նշվում է Twitter-ում զետեղված Bon Jovi խմբի հաղորդագրության մեջ:
«Որպես Bon Jovi-ի հիմնադիրներից մեկը, Ալեքը եղել է խմբի ստեղծման անքակտելի մասը»,-ասվում է հայտարարության մեջ: Bon Jovi-ն ամերիկյան ռոք խումբ է Նյու Ջերսիի նահանգից, որն ստեղծվել է 1983 թվականին: 2006 թվականին խումբն ընդգրկվել է Մեծ Բրիտանինայի Երաժշտական փառքի սրահում, իսկ 2018 թվականին՝ ամերիկյան Ռոք-ն-ռոլի փառքի սրահում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: