Մոնիկա Բելուչին ամուսնու հետ փախչում է Փարիզից (լուսանկարներ)
Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեի` Ֆրանսիայից հեռանալուց հետո այդ երկրից պատրաստվում է հեռանալ ևս մեկ ֆրանսիացի դերասան` Վենսան Կասելը՝ իր իտալացի տիկնոջ` դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ:
Բելուչին ամուսնու և երկու երեխաների հետ որոշել է տեղափոխվել Բրազիլիա` Ռիո դե Ժանեյրո: Աստղային զույգն արդեն ընտրել է առանձնատունը, որը գտնվում է ծովի ափին: Լրագրողների հետ զրույցում Բելուչին ասել է, որ աշխարհի բոլոր ծայրերում էլ կան խնդիրներ, բայց իրեն դուր է գալիս՝ ինչպես է ինքը լուծում այդ խնդիրները:
Դերասանները որոշել են հեռանալ Ֆրանսիայից այդ երկրի կառավարության կողմից ներդրված նոր` շքեղության հարկի պատճառով: Մոնիկա Բելուչին, ի դեպ,հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ նաև իր հայրենիք` Իտալիա: