Աշխարհի 6 ամենաօգտակար ալկոհոլային խմիչքները
1. Տեկիլա
Որքան էլ տարօրինակ թվա, այս թունդ ալկոհոլային խմիչքնը օգտակար նյութերի քանակով և առողջության համար առավելություններով առաջատարն է բոլոր սպիրտային խմիչքների մեջ: Ընդ որում, այն ավելի քիչ կալորիա է պարունակում, քան օրինակ՝ օղին: Բայց գլխավոր գաղտնիքը նրանում է, որ տեկիլան արտադրվում է ագավայից, որում պարունակվող շաքարն ավել չէ մեր արյան մեջ պարունակվող գլյուկոզայից: Դա նշանակում է, որ Դուք չեք զգա քաղցի կտրուկ նոպա այն օգտագործելիս և Ձեր խոլեստերինի մակարդակը չի բարձրանա:
2. Կարմիր գինի
Այս ըմպելիքը միշտ առաջին շարքերում է, եթե խոսքը գնում է օրգանիզմի համար օգտակարության մասին: Սակայն այն «վատ» շաքարի մեջ պարտվում է տեկիլային, բայց ունի բազմաթիվ այլ առավելություններ: Օրինակ՝ ակտիվ միացությունները գինու մեջ բարելավում են սիրտ-անոթային մակարդակի վիճակը: Բացի այդ, գինին օգնում է դանդաղեցնել գլյուկոզայի՝ արյան մեջ ներթափանցման գործընթացը, և դա թույլ չի տալիս ինսուլինին կտրուկ բարձրանալ:
3. Ռոմ
Ռոմն այդքան էլ պոպուլյար խմիչք չէ ուսանողների և մտավոր աշխատանքով զբաղվողների շրջանակում, և իզուր: Այս խմիչքը, ինչպես ապացուցվել է մի շարք հետազոտությունների արդյունքում, բարձրացնում է մարդու ճանաչողական ընդունակությունները: Բացի այդ, ռոմն ընդունակ է կարգավորելու նյարդային համակարգը և իջեցնելու պահի անհանգստությունը:
4. Վիսկի
Մեկ չափաբաժին վիսկին պարունակում է այնքան հակաօքսիդանտ, ինչքան մեկ բաժակ լավ կարմիր գինին: Դրա համար այդ խմիչքով կարելի է հեշտությամբ բուժել մրսածությունը: Այս խմիչքը պարունակում է նաև էլագինային թթու, որն օգնում է պայքարել քաղցկեղի զարգացման դեմ:
5. Ռոզե
Գինու այս տարատեսակն իր մեջ ներառում է հիվանդությունների պրոֆիլակտիկայի հետ կապված և սպիտակ, և կարմիր գինիների բոլոր լավագույն որակները: Պոլիֆենոլները, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են այս խմիչքի մեջ, կանխարգելում են աթերոսկլերոզը, իսկ դա, ինչպես հայտնի է, սրտանոթային բոլոր հիվանդությունների հիմնական պատճառն է:
6. Շամպայն
Եթե Դուք վերջին ժամանակներում բողոքում եք Ձեր հիշողության որակից, ապա օգնության կարող է հասնել շամպայնը: Այն էականորեն բարձրացնում է նեյրոնների տոնուսը, որոնք պատասխանատու են ճանաչողական ֆունկցիաների այդ մասի համար: Բացի այդ, շամպայնը կարող է դրական ազդեցություն ունենալ մաշկի առողջության վրա: Այնպես չէ, որ խորհուրդ է տրվում շամպայն օգտագործել որպես կնճիռների դեմ պայքարող միջոց, սակայն միշտ հաճելի է իմանալ, որ ալկոհոլը ոչ միայն հաճույք է, այլ նաև օգուտ՝ ճիշտ տեսակ և չափաբաժին ընտրելու դեպքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը