Ազգային ժողովը հունիսի 9-ին արտահերթ նիստ կգումարի
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 9-ին արտահերթ նիստ կգումարի։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։ «ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ հունիսի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,– ասված է հաղորդագրության մեջ: