Զոհվածները ընկերության աշխատակիցներ չեն եղել. «Տաշիր» ընկերության մամուլի ծառայություն
Մոսկվայի Խերսոնյան փողոցի վրա գտնվող շենքի բռնկված հրդեհի արդյունքում զոհվածները ընկերության աշխատակիցներ չեն եղել և շենքում գտնվելիս են եղել ապօրինի։ Այս մասին INTERFAX.RU-ին հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարինա Գազեն։
Վերջինիս խոսքերով, այս պահին «Տաշիր Քոսնսթրաքշն»-ի աշխատակիցները փորձում են պարզել, թե նրանք ինչ ճանապարհով են հայտնվել շենքում։ «Շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են, շինարարներն այնտեղ այլևս չեն աշխատում»,- ասել է Գազեն։
Այս պահին «Տաշիր» ընկերության ներկայացուցիչները արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ միասին տեղում աշխատում են՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։