Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունիսի 3-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 3-4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.20C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.50C (1967 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.20C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս