Թուրքիայի և Նիդերլանդների արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/1085067.jpg)
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոստրայը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հիմնականում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության թեման: