Բաժիններ՝

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը դադարել է

Ղրղզստանի եւ Տաջիկստանի զինծառայողների միջեւ փոխհրաձգությունը, որը հունիսի 3-ին սկսվել էր երկու պետությունների սահմանի ընդհանուր հատվածում, դադարել է: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի Ազգայն անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը:

«Փոխհրաձգությունն ավարտվել է, երկուստեք կան վիրավորներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Սահմանապահ գերատեսչության տվյալներով՝ փոխհրաձգության վայրում են գտնվում երկու հանրապետությունների սահմանապահ ներկայացուցիչները: «Կողմերը բանակցություններ են վարում տեղի ունեցած միջադեպի մանրամասնությունները պարզելու շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ղրղզստանն արձանագրել է Տաջիկստանի կողմից ծանր ռազմական տեխնիկայի արագ տեղափոխում սահմանի զինված հակամարտության շրջան: Հունիսի 3-ին այդ մասին հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը:

«Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ստրաբաժանումների միջեւ փոխհրաձգությունը պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում շարունակվում է: Դեռ ավելին, ԱԱՊԿ-ի Սահմանապահ ծառայությունն արձանագրում է տաջիկական կողմից ծանր ռազմական տեխնիկայի տեղափոխում սահմանի գծի մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երկու պետությունների սահմանին իրադրությունը սրվել է հունիսի 3-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ զինծառայողներն անօրինականորեն ներթափանցել են Ղրղզստանի տարածք Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլաք Բախի վայրի մերձակայքում: Նրանք անտեսել են սահմանակից պետության տարածքից հեռանալու պահանջը, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս