Գեղական վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղական վրեժխնդրություն․․․

Կալանավորվել է Սևադա Ղուկասյանը։ Մեղադրանքն ուղղակի ծիծաղելի է՝ կեղծ մատնություն։ Սա այն դեպքն է, որ խոսել իրավաբանությունից, օրենքից, իրավունքից, բացարձակապես անիմաստ է։

Ուղղակի, բռնապետիկն անձնական վրեժ է լուծում, իրեն ծաղրած հայրենակցից (հիշեցնենք, որ Սևադան իջևանցի է, բայց սրամիտ, արժանապատվություն ունեցող)։ Հասկանալի է, որ Սևադայի հայտնի ծաղրական գործողությունից հետո, բռնապետիկը կատաղել էր։ Բայց, նա ոչ թե համարժեք, սրամիտ պատասխան տվեց Սևադային, այլ օգտագործեց իշխանական լծակները անձնական վրեժ լուծելու համար։

Սա վայել չէ որևէ քաղաքակիրթ երկրի ղեկավարի , այլ իրականում գեղցու հոգեբանություն է, թաքնված ոստիկանների թիկունքում, հրահանգել իր ստրուկ քննիչներին պատժել Սևադային։
Սևադա Ղուկասյանը դարձավ «ժողովրդավարական» Հայաստանի հերթական քաղաքական բանտարկյալը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930