ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներն անպատասխան չեն մնա
Ռուսաստանը Եվրամիության ոչ մի պատժամիջոց անպատասխան չի թողնի:
Այս մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը՝ պատասխանելով ԵՄ-ում համաձայնեցված պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին հարցին։
«Մեր համապատասխան կառույցները կոլեկտիվ կորոշեն, թե ինչ պատասխան կտան»,- ասել է փոխնախարարը: