Բաժիններ՝

ԱՄՆ-ը 10 տարվա ընթացքում տարբեր նշանակության 110 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանում

ԱՄՆ-ը տարբեր նշանակության ավելի քան 100 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանի տարածքում առաջիկա տասը տարվա ընթացքում: Հունիսի 2-ին այդ մասին հայտարարել է Մարեկ Բժեզինսկին՝ ելույթ ունենալով Լեհաստանի կենտրոնական մասի Պովիձ վայրում ԱՄՆ-ի ռազմամթերքի համար պահեստների կառուցումն սկսելու արարողությանը։

«Հաջորդ տասը տարվա ընթացքում պլանավորված է ավելի քան 110 շինարարական նախագիծ»,- հավելել է դեսպանը: Նրա խոսքով՝ այդ ամենն անհրաժեշտ է, «որպեսզի լրջորեն բարձրացվի ռազմական պատրաստականությունը»: Ինչպես ընդգծել է Բժեզինսկին, «դրանք կլինեն, օրինակ, ուսումնական օբյեկտներ, բայց նաեւ ճաշարաններ զորանոցներ եւ այլ նշանակության օբյեկտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս