Թունիսի նախագահը պաշտոնից արձակել է 57 դատավորների՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ. Reuters
Թունիսի նախագահ Քայիս Սայիդը պաշտոնից արձակել է 57 դատավորների եւ նրանց մեղադրել կոռուպցիայի ու այն գործերի հետաքննությանը խոչընդոտելու մեջ, որոնք կապված են ահաբեկչության հետ: Հունիսի 2-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ պաշտոնից արձակվածների թվում է նաեւ Թունիսի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Յուսեֆ Բուզաքերը:
Մարտի 30-ին Սայիդը որոշում է ընդունել երկրի խորհրդարանն արձակելու մասին: Նա պարզաբանել է, որ այդ քայլը դարձելէ պատգամավորների գործողության պատասխանը, որոնք տեսակապի ռեժիմով հավաքվել են այն օրինագծին հավանություն տալու նպատակով, որը չեղարկում է պետության ղեկավարի արտակարգ միջոցներն ու հրամանագրերը: Փետրվարի սկզբին Սայիդը հայտարարել է Բարձրագույն դատական խորհուրդն արձակելու՝ իր որոշման մասն՝ դրա անդամներին մեղադրելով կոռուպցիայի մեջ:
2021 թվականի հուլիսի վերջին Թունիսում քաղաքական ճգնաժամ բորբոքվեց: Սայիդը հայտարարեց խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու, բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու եւ վարչապետ Հիշամ Մաշիշիի պաշտոնաթողության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: