Սա ձեր ընտրության արդյունքն ա, վայելեք, դուք լավ չեք ապրելու. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ նախկինների վարած տնտեսական քաղաքականությունը քննադատելով, միաժամանակ՝ մարդկանց սոցիալական արդարություն խոստանալով:   Սակայն վերջին 4 տարիներին նրա կառավարությանը ոչ միայն չհաջողվեց երկիրը զարգացնել, այլև եղածն էլ հիմնովին ավերեցին:

Նիկոլ Փաշինյանի իշխանության  4 տարիների ընթացքում գրեթե ամեն ինչ թանկացել է։ Որքան էլ կառավարության անդամները փորձում են համոզել մարդկանց, որ սկսել են լավ ապրել, տնտեսական աճի ցուցանիշներ են հրապարակում, ներդրումների հորդելուց են խոսում, աշխատատեղերի ավելացումից: Բայց մարդիկ թանկացումներն ու գնաճը զգում են իրենց մաշկի վրա:

Մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, բայց դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին շարունակել յուրայիններին պարգևատրելու արատավոր սովորույթը:

ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները մայիսի 28-ի կապակցությամբ կրկին միանվագ պարգևավճար են ստացել: Մայիս ամսվա համար ոստիկանությունը ստացել է 2.5 մլրդ դրամ պարգևավճար: Բայց, օրինակ, ուսուցիչները, գիտնականներն ու բժիշկները չեն պարգևատրվել:

Հետ գնանք մի քանի տարով ու հիշենք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը մեղադրում նախկին կառավարությանը թանկացումների, գնաճի ու աղքատության համար: Լսենք ու համեմատենք այսօրվա իրականության հետ:

Կառավարություն լսելիս՝ պարզապես պատկերացրեք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իսկ ԱԺ մեծամասնություն լսելիս՝ պատկերացրեք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս