Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Սկսվում է «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ խորությամբ։ Մենք մաքրելու ենք Թել Ռըֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել է Էրդողնը։
Նրա խոսքով, Թուրքիայի հետ սահմանամերձ մյուս շրջանները զինյալներից մաքրելու նոր փուլեր կհաջորդեն։