6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում
Հունիսի 1-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Սիչուանի հարավ – արեւմտյան նահանգում: Այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ինչպես հետեւում է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրությունից, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) Յաանի քաղաքային օկրուգի Լուշանի գավառում: Երկրաշարժի օջախը գտնվել է 17 կիլոմետր խորության վրա: 17:03-ին (13:03-ին ) այդ նույն վայրում գրանցվել են 4,5 մագնիուդով կրկնական ցնցումներ: Յաանի քաղաքային օկրուգում, որի բնակչությունը 1,4 միլիոն է, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: