Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն լարվածության կետեր է ստեղծում Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները մտնում են Ասիա՝ լարվածության կետեր ստեղծելով Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանների ողջ տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը:

«Խոսքը Ասիայում ՆԱՏՕ-ի հաստատվելու մասին է, համապատասխանաբար, Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանների ողջ պարագծով խնդրահարույց կետերի ստեղծման, սպառազինությունների հերթական մրցավազքի գործարկման մասին, որը, ակներեւաբար, հղի է Ասիայում սառը պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային անվտանգության համակարգի լիակատար հավասարակշռախախտմամբ»,-նշել է դիվանագետը՝ հանդես գալով «Ռուսաստան եւ Չինաստան. համագործակցություն նոր դարաշրջանում» խորհրդաժողովի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930