Դեսպան Կարապետյանը հանդիպել է Ուկրանիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ
Ուկրանիայուն Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ:
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակեցլ Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Մերի Հակոբյանը ներկայացրել է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում առաջացած մարտահրավերները: Նշվել է, որ հրատապ խնդիրներից է տարածքների ականազերծումը:
Նախարարի տեղակալն ընդգծել է Ուկրաինայի ՆԳՆ-ի պատրաստակամությունը խորացնելու հայ գործընկերների հետ արդեն իսկ ձևավորված լավ հարաբերությունները, մասնավորապես՝ կիսվել Ուկրաինայի ձեռք բերված մեծ փորձով ոստիկանության բարեփոխման գործում: