Հերթական պարգևավճարը՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կրկին պարգևավճար են ստացել։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս