Ֆրանսիան պահանջում է հետաքննել Դոնբասում ֆրանսիացի լրագրողի մահվան դեպքը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է հետաքննել Դոնբասում զոհված ֆրանսիացի լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆի մահը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:
«Ֆրանսիան պահանջում է հնարավորինս արագ հետաքննություն սկսել՝ BFM հեռուստաընկերության լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆի մահվան բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել էր լրատվամիջոցներում Դոնբասում ֆրանսիացի լրագրողի մահվան մասին տեղեկությունը: