Դանիան դադարեցնում է այցագրերի ձևակերպումը ռուսաստանցիների համար
Ռուսաստանում Դանիայի դեսպանությունը դադարեցնում է կարճաժամկետ այցագրերի դիմումների ընդունումը: Այդ մասին մայիսի 30-ին հաղորդում է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
«Մինչեւ հետագա ծանուցումը Մոսկվայում Դանիայի թագավորության դեսպանությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում դադարեցնում է Դանիա կարճաժամկետ այցագրերի ստացման եւ կեցության վկայագրի դիմումների ընդունման գործընթացը, բացի պաշտոնական այցելություններից»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում են Դանիայի ԱԳՆ-ում, մինչեւ այցագրերի եւ կեցության վկայագրերի ձեւակերպման համար փաստաթղթերի ընդունման վերսկսումը դիմողները կարող են դիմել ուրիշ երկրների այցագրային կենտրոններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: