«Սա մեր սուրբ պարտքն է, պետք է ամեն ինչ անել, որ հաշմանդամներն ընդգրկվեն հասարակական լիարժեք կյանք» (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում ունեցավ հաշմանդամների խնդիրներով և իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ՝  «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ:

Ներկաները ուղղեցին իրենց հարցերը Հովիկ Աբրահամյանին, որոնք լսելուց հետո ԱԺ նախագահը խոստացավ նախագահական ընտրություններից հետո ստեղծել համապատասխան հարցերով զբաղվող աշխատանքայի խումբ:

«Այն կլինի իմ անմիջական վերահսկողության ներքո և ես խոստանում եմ, որ մինչև փետրվարի վերջ կստորագրեմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին կարգադրությունը,- շեշտեց նա՝ հավելելով,- Ես իմ խոստումներն իրականացնում եմ: Կներգրավենք փորձառու պատգամավորիներին, կհրավիրենք հ/կ-ներին, խորհրդարանական խմբակցություններին: Կարծում եմ՝ չի լինի մի պատգամավոր, որը դեմ կլինի ներգրավվել այս խմբում:

Իմ հնարավորությունների չափով ես ամեն ինչ կանեմ, իհարկե, տեղավորվելով բյուջեի ծախսերի մեջ, որովհետև գիտեք, որ մեր ծախսերն անվերջանալի չեն, ունենք նաև սահմանափակումներ: Սա մեր սուրբ պարտքն է, ամեն ինչ անել, որ հաշվանդամներն ընդգրկվեն հասարակական լիարժեք կյանք: Ինչ իմանանք, ճակատագրական բերումով՝ ով երբ կդառնա հաշվանդամ: Դրա համար նման խնդիրներին պետք է լուրջ վերաբերել և լումա ունենալ այս խնդրի լուծման համար», – ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ ինքը պրակտիկ մարդ է, և չի ընդունում այն հանդիպումները, որոնք ճառերով են անցնում և կարևորում է հարցին լուծում տալը:

Հանդիպման վերջում, ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց հանդիպման և ակտիվ մասնակցության համար, սակայն հրաժարվեց սրճել մասնակիցների հետ՝ պատճառաբանելով. «Անկեղծ ասած, սուրճ չեմ խմում»:

Տեսանյութեր

Լրահոս