Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. կան վիրավորներ, այդ թվում՝ իրանցիներ (լուսանկարներ)
Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ի հատվածում բախվել են Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Ալեքսան Աղավելյանի վարած «Մերսեդես» մակնիշի 33 ԼP 294 համարանիշի և Կապան քաղաքի բնակիչ 48-ամյա Աշոտ Հովհաննիսյանի վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 34 ՕP 204 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 հոգի: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև նույն վաշտի հետաքննիչ Ֆեոդոր Ավագյանը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Եղոյանը: Այս պահին ոստիկանությունը պարզել է վիրավորներից երեքի ինքնությունը: Նրանք են՝ Իրանի Իսլամական հանրապետության Թավրիզ քաղաքի բնակիչներ 67-ամյա Ուզամբռելա Ռագեբի Աբդուլարը, 54-ամյա Գրիգոր Մնացականյանը, և Կապան քաղաքի բնակիչ Գոհար Միրզոյանը: Ոստիկանությունը պարզում է մնացած վիրավոր անձանց ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի