Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է բավական բարդ իրավիճակում. Արմեն Մարտիրոսյան

«Ըստ էության, բավական բարդ իրավիճակում է հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետև ինքն ընտրությունների ժամանակ ստիպված է պայքարել ոչ միայն իշխանությունների դեմ, այլև, չգիտես` ինչու, իշխանություններին շատ օգնող որոշ խմբերի դեմ, որոնք կարծես թե ընդդիմադիր հայացքներով են հանդես գալիս»,- այսօր այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀԿ) հրավիրված քննարկմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս գտնում է, որ միայն ակտիվ գործողությունների միջոցով կարելի է հասնել համակարգային փոփոխությունների և իշխանափոխության: Արմեն Մարտիրոսյանը նաև անդրադարձավ ընտրությունները բոյկոտելու հարցին` նշելով, որ «Հայաստանում բոյկոտ չի կարող լինել»: Ըստ նրա` Հայաստանում եղել են բոյկոտի դեպքեր, բայց դրանք արդյունավետ չեն եղել: Այս առումով Արմեն Մարտիրոսյանը մեղադրեց երեք քաղաքական ուժերին, որոնք չեն մասնակցում ընտրություններին. «որոշ քաղաքական ուժեր պասիվության կոչ են անում և, չգիտես` ինչու, նույն իշխանության թեզն են բառացիորեն կրկնում: Եվ այն պայքարը, որն այս պահին տանում է Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն այդ պասիվությունը տարածելով` իրենք ավելի են դժվարացնում պայքարի գործը: Հետաքրքիր է, որ բոլորը` այդ պասիվության կոչ անողները, ինչ-որ ժամանակ եղել են իշխանության մեջ»:

Արմեն Մարտիրոսյանը կատարեց հարցադրում` եթե իրավիճակի փոփոխություն միևնույն է չէր լինելու, ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը վայր չդրեցին իրենց մանդատները:

«Ամբողջ գործընթացը հիմա ուղղված է նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածին իշխանության հետ միասին ամեն կերպ համոզեն, թե ամեն ինչ կանխորոշված է: Լավ, ասենք թե, իրենց հաջողվեց այդ ամենը կյանքի կոչել, դրա արդյունքում մենք ի՞նչ ենք ունենալու, այդ ուժերը, որոնք առաջարկում են չմասնակցել, ի՞նչ են առաջարկում հետո անել, իրենք կարողանալո՞ւ են ընտրություններից հետո քաղաքացի ակտիվացնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս