Բաժիններ՝

Ադրբեջանը Թուրքիայից գնել է Т-300 ռեակտիվ հրթիռային համակարգեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Թուրքիայից գնել է հեռահար գործունեության հրթիռային համակարգեր: Այս մասին հայտնել է թուրքական ROKETSAN ընկերությունը:

300 միլիմետր տրամաչափի Т-300 Kasırga (թարգմանաբար՝ մրրիկ) ռեակտիվ հրթիռային համակարգերը գնվել են 244 միլիոն դոլարով՝ 2010 թվականին կնքված պայմանագրի հիման վրա: Այս համակարգերը նախատեսված են ավելի քան 100 կիլոմետր հեռավորությունից հակառակորդների թիրախների խոցման համար: Հրթիռներն արձակվում են 6 վայրկյան ընդմիջմամբ: Т-300-ը հագեցած է կրակի վերահսկման ավտոմատ համակարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս